Կանխվել է 24-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Հաղթանակի կամրջից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Հաղթանակի կամուրջ

Մայիսի 17-ին, ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է Ռ․ Պ․-ի (ծնված 1997 թ.) ինքնասպանության փորձը:

--00-ԱՀ