Արցախցիներին Ստեփանակերտի օդանավակայան են հրավիրել, լուսանկարել ու ասել՝ ՀՀ-ն չի թողում տեղափոխվեք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

դռ

Էսպիսի տեղեկություն ունենք, որ նախորդ օրը ավելի քան 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց ուղիղ եթերի ընթացքում։

«Նրանց ասվել է՝ եկեք, որովհետեւ հնարավոր է տեղափոխվեք ՀՀ, հետո նրանց լուսանկարել, տեսանկարահանել են, հետո ասել են՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք ՀՀ, հետո էդ լուսանկարներն են հրապարակվել, եւ ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է ՀՀ-ում ներքաղաքական ցնցումներ եւ քաոս առաջացնելու համար։» , - հավելեց Փաշինյանը։

 

--00—ԱՊ