Պետք է անկեղծ լինենք, պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա․ ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1120079

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը Լեռնային  Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին ի պատասխան Եվրամիության կողմից գործուն քայլերի կարիք է տեսնում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կազմակերպված քննարկմանը Ֆուրլասն ասաց. «Եթե ես հայ լինեի և հետևեի այս քննարկմանը, ամենևին ուրախ չէի լինի: Շատ խոսքեր և շատ քիչ գործողություններ: Հարցը շատ պարզ է, մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա»:

Նա նաև հարց բարձրացրեց եվրոպացի գործիչների առաջ՝ երբ հումանիտար օգնությունը չէր կարողանում Լաչինի միջանցքով անցնել ու տեղ հասնել, իրենք՝ ԵՄ-ն, ի՞նչ արեցին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ