Հաջորդը Հայաստանն է, շատ չի ուշանալու, դեռ Սյունիքի միջանցքի հետ կապված կետ կա. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

մկ

Երկու տարի առաջ եմ 24TV-ի եթերում ասել, որ Արցախին ոչ մի լավ բան չի սպասվում, ամեն ինչ դեռ չի ավարտվել, դեռ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետ կա Սյունիքի միջանցքի հետ կապված, որը պետք է կատարվի։ Հաջորդը լինելու է Հայաստանը, շատ չի ուշանալու։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Հարցին, թե Եվլախում կայանալիք հանդիպմանը հնարավո՞ր է փաստաթուղթ ստորագրվի, Մովսես Հակոբյանը նշեց, որ քաղաքական գործիչ չէ և չի կարող մեկնաբանություն տալ։ Ինչ վերաբերում է Արցախի ՊԲ-ի կազմալուծմանը, Հակոբյանն ասաց․ «Բանակում չեմ ,իրավիճակին չեմ տիրապետում, չեմ կարող ասել թե ինչ վիճակ է եղել բանակում և ինչ է լինելու»։

Հարցին, թե իրավիճակից ելք տեսնու՞մ եք, պաշտոնաթող գեներալընշեց․ «Ցանկացած իրավիճակից դուրս գալու ելք միշտ կա, եթե ղեկավարը խելքը գլխին է լինում»։

Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ՊՆ ը տեղեկացնում է, որ ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով անցել են հարձակման : Հրետակոծել հչթիռակոծել է Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը: ՀՀ ՄԻՊ-ի փոխանցմամաբ՝ հայկական կողմը ունի 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ