Միայն Փաշինյանի պես տգետն ու անմեղսունակը կարող էր անկլավների հարց բանակցել. Օսկանյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  08, 24News

Միայն Փաշինյանի պես տգետն ու անմեղսունակը կարող էր անկլավների հարց բանակցել: Նման կարիծք հայտնեց այսօր ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ուղիղ եթերի ընթացքում:

«Փաշինյանի սխալների շքերթը շարունակվում է, ինչի արդյունքում մեր գխին բերեց այդ մեծ արհավիրքը՝ պատերազմը, նա սխալվեց, երբ շեղվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ճակատագրական էր նրա սխալներից Պրահայի փաստաթղթի ստորագրումը, որով անհասկանալի ու անբացատրելի ձևով Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս», - իր խոսքում նշեց Օսկանյանը:

Օսկանյանը նշում է նաև, որ Արցախի հարցից հասանք Հայաստանի ինքնիշխանության հարցին. «Գրանադայում քո ստորագրածն ինչ է նշանակում, այդ թվերով տարածքային ամբողջականության մասին խոսելիս ինչ ի նկատի ունես», - հարցադրում է  անում դիվանագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ