Ես հանդիպել եմ Վարդան Օսկանյանի հետ 44-օրյա պատերազմից հետո․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Ես մեր ընդդիմադիրներին ասում եմ՝ դուք էլ եք նույն սխալը գործել, ես էլ, որ չենք առերեսվել այդ իրականության հետ։ Անդրադառնալով «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ ԱԺ-ում արած իր հայտարարությանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Փաշինյանը։

Խոսելով Վարդան Օսկանյանի անդրադարձի մասին՝ Փաշինյանը նշեց․

«Վարդան Օսկանյանն իմ ասածի բովանդակությունը հերքե՞ց որևէ փաստարկով, վերնագիրը ուրիշ բան է, բովանդակությունը՝ ուրիշ։ Փաստակները հստակ սխեմայով ներկայացրել եմ, փոխարենը՝ ունենք վերնագրեր, կարգախոսներ։ 44-օրյա պատերազմից հետո ես հանդիպել եմ Վարդան Օսկանյանին, թող իրենք հրապարակեն իրենք տարբերակները, ես իրենց խոսնակը չեմ։ Այն, ինչ ուզում էին հրապարակել 2018-ին, թող հիմա հրապարակեն, ես էլ դրան կարձագանքեմ»։

Փաշինյանի ձևակերպմամբ՝ իրենց առաջարկները ամբողջությամբ արտահայտված են իրենց թողած ժառանգութան մեջ։

«Եկեք անդրադառնանաք ֆունդամենտալ պորբլեմներին, իսկ ֆունդամնետալ պրոբլեմն այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, մենք եկել տեսախցիկների առաջ ուրիշ բան ենք խոսել։ 2018-ից սկսած՝ ես փորձել եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում խոսակցություններն ու հրապարակային՝ ժողովրդի հետ արված խոսկցությունները լինեն նույնը, դա շատ ցավոտ ու բարդ պրոցես է»,-ասաց վարչապետը։

--00—ԶՀ