Հռոմ և Միլան քաղաքներում կանցկացվի Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային RoadShow

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

դ

Սեպտեմբերի 27-ին և 28-ին Իտալիայի Հռոմ և Միլան քաղաքներում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն իրականացնելու է Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային RoadShow, հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։ 

Միջոցառումը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը իտալական շուկայում, ստեղծել նոր կապեր զբոսաշրջային ոլորտի ընկերությունների հետ, ինչը կնպաստի Իտալիայից Հայաստան զբոսաշրջային հոսքի ավելացմանը։

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքված են իտալական շուկայով, խնդրում ենք անցնել ներքևում նշված հղումով և լրացնել համապատասխան հայտը (հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 24-ն է)։

Ձեր տվյալները կհավաքագրվեն և կտրամադրվեն միջոցառման մասնակիցներին, Իտալիայում զբոսաշրջային գործունեություն իրականացնող զբոսաշրջային օպերատորներին և գործակալներին։

Խնդրում ենք ճշգրիտ լրացնել Ձեր տվյալներն անգլերեն լեզվով։

Հայտը՝ https://form.jotform.com/232574146134049

 

--00—ՍՊ