Իտալիայի դեսպանի հետ քննարկվել է զբոսաշրջության ոլորտում հայ-իտալական համագործակցության հարցեր

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

սս

Հուլիսի 11-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի միջև։

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդմամբ՝ կողմերը քննարկեցին զբոսաշրջության ոլորտում հայ-իտալական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, փոխանակեցին տեղեկատվություն առկա վիճակագրական տվյալների, մուտքի արտոնագրերի գործող ընթացակարգերի, առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ:

Կողմերը կարևորեցին երկու երկրների միջև ուղիղ չվերթների դերակատարությունը, որն էապես նպաստում է երկկողմ զբոսաշրջային այցերի աճին:

--00—ՍՊ