Վաղը կտեսնեք. Պետրակովը չասաց, թե Հայաստան-Խորվաթիա հանդիպմանը ով կփոխարինի Վարազդատ Հարոյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

09f4c65dc6fc98f3156251b394b11f97-750x375

Բավարարված եմ իմ ֆուտբոլիստների խաղից, աշխատանքին իրենց մոտեցումից։ Այս մասին Հայաստան-Խորվաթիա նախախաղային մամուլի ասուլիսին ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Նա նշեց, որ հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը չի մասնակցի հանդիպմանը․ «Հարոյանը կարևոր խաղացող է թիմի համար, թիմի ավագն է։ Երեկ միասին ընթրեցինք ու տուն ուղարկեցի նրան։ Բայց նա թիմի կողքին է,  այսօր ևս մարզվելու է մեզ հետ»,-ասել է Պետրակովը՝ հավելելով՝ վաղը կտեսնեք, ինտրիգ է։

--00—ՅՄ