Անհարմար եմ զգում այս պարտության համար, բայց երկրպագուները ֆանտաստիկ աջակցություն ցույց տվեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

gettyimages-1249417871-612x612-1-612x375

Մթնոլորտը հիանալի էր, երկրպագուներն իսկապես ֆանտաստիկ աջակցություն ցույց տվեցին: Անհարմար եմ զգում այս պարտության համար: Ներողություն եմ խնդրում պարտության համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, փոխանցում է Armsport.am-ը։

Մարզչին հարցրել են նաև այն մասին, թե ինչը հետագայում կփոխեր Հայաստանի հավաքականում. «Այդ մասին պետք է մտածել: Մտադիր եմ հնարավորություն տալ երիտասարդներին: Թե ինչ փոփոխություններ կլինեն, ցույց կտա ժամանակը: Շատ կարևոր է, որ ֆուտբոլիստների կողմից վստահություն լինի: Հանդերձարանում էլ տղաներին ասացի, որ եթե վստահենք իրար, կկարողանանք արդյունքի հասնել: Ամեն դեպքում, ես իմ ճամպրուկները միշտ պատրաստ եմ պահում»:

--00—ՅՄ