Հայաստանը գնահատում է Կանադայի սկզբունքային դիրքորոշումը ԼՂ իրավիճակի վերաբերյալ․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

photo_2023-08-29_09-42-18

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կանադացի գործընկեր Մելանի Ժոլիի հետ քննարկել է իրավիճակը Արցախում։ Թվիթերում Միրզոյանը նշել է, որ զրույցը տեղի է ունեցել Բլեդում (Սլովենիա) ընթացող Ռազմավարական համաժողովի ժամանակ։

«Հայաստանը գնահատում է Կանադայի սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների համաձայն»,-նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Միրզոյանի խոսքով, բոլոր միջազգային հարթակները պետք է արդյունավետ օգտագործվեն այս խնդրի լուծման համար։

--00—ՅՄ