Կանադայի ԱԳՆ-ն վճռականորեն կոչ է անում 2 կողմերին չդիմել ուժի կիրառման, չխախտել հրադադարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News

շամպայն

Հայ-ադրբեջանական սահմանի բռնությունների վերաբերյալ Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով սահմանի երկայքնով գործադրվող բռնությունների համար։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ մեկտեղ Կանադան վճռականորեն կոչ է անում երկու կողմերին չդիմել ուժի կիրառման, հարգել հրադադարի ռեժիմը և պաշտպանել քաղաքացիներին։

Այս հակամարտության հանգուցալուծումը պետք է հաշվի առնի Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները»,-նշվում է հայտարարությունում։

--00—ԱԹ