Թուրքիայի Մալաթիա նահանգում հրդեհները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

հրդ

Թուրքիայի Մալաթիա նահանգում շոգ եղանակի պատճառով նորից հրդեհներ են մոլեգնում: Մասնավորապես այս անգամ հրդեհը գրանցվել է Մալաթիայի  Հեքիմհան շրջանում: Հրդեհը հիմնականում ընդգրկել է տեղի պտղատու այգիների հատվածը: Դեպքի վայր են մեկնել մեծ թվով հրժեջ ծառայության աշխատակիցներ: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Նշվում է, որ կրակը դեռևս չի հաջողվել ամբողջությամբ մարել:

Ավելի վաղ Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Հաքարի նահանգում էր հրդեհ բռկվել: Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:

--00—ԼՀ