Խոշոր հրդեհ՝ Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

ա

Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։  Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգրկելով շուրջ 40 հա տարածք, գրում է ermenihaber-ը։

Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ  փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներին հաջողվել է մեկուսացնել դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված հրդեհը։

Հրդեհի հետևանքով ձիթենիներ են վնասվել։ 

--00—ԻԴ