Թուրքիայի Հաթայ նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Աշխարհ

Թուրքիայի Հաթայ նահանգի Անթաքիա շրջանում Հաբիբի Նեջար լեռան վրա անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Շրջկենտրոնին մոտ գտնվող լեռան հրդեհի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայության և անտառտնտեսության բրիգադները։

--0--ԿԿ