Այո’, իրավիճակը սպառնալի էր, բայց ռազմական գործողությունների սկսման օրը հայտնի չի եղել. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևէ մեկին հայտնի չի եղել։ Այս մասին 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել, այն տեղեկության հիման վրա, որ ստացվել է ամփոփման իմ փորձի և պաշտոնական տեղեկատվությամբ, որ ստանում էինք պարբերաբար»,-ասել է Տոնոյանը։

Նրա խոսքերով, ռազմական գործողությունների շրջանում վարչապետի հանձնարարությամբ գտնվել է Մեղրիում։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ