Պատերազմի օրերին Արցախում քաղաքացին խանութից ավելի քան 3 միլիոն դրամի ապրանք է հափշտակել

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 2,  24News

․

Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև ս.թ. հոկտեմբեր ամսվա սկզբներն ընկած ժամանակահատվածում շահադիտական դրդումներից ելնելով Ստեփանակերտ քաղաքի 1966թ. ծնված բնակչին պատկանող Ստեփանակերտ քաղաքում տեղակայված մթերային խանութից 3.208.850 ՀՀ դրամ գումարի տարբեր տեսակի ապրանքներ գաղտնի հափշտակելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քննչական կոմիտեում 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս