ՌԴ զորախումբը ԼՂ-ից դուրս կգա, երբ կողմերը կարձանագրեն՝ դրա կարիքն այլևս չկա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

ՌԴ զորախումբը ԼՂ-ից դուրս կգա, երբ կողմերը կարձանագրեն՝ դրա կարիքն այլևս չկա։ Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբն ունի նպատակ և այդ նպատակը հստակ արձանագրված է ՌԴ դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ, որտեղ ասվում է, որ ժողովը ՌԴ նախագահին թույլ է տալիս խաղաղապահ զորախումբ գործուղել Ղարաբաղ բնակչության զանգվածային սպանդը կանխարգելելու նպատակով։ Եթե խաղաղապահները որոշեն լքել ԼՂ-ն, դա կնշանակի որ այլևս նման վտանգ չկա», - իր խոսքում ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ