Էրդողանին այս անգամ չի հաջողվի դուրս գալ դժվար դրությունից․ թուրք քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Screenshot 2023-02-21 161820

Բրիտանական հեղինակավոր «The Guardian» ամսագիրն իր շաբաթական ամփոփիչ համարում հրապարակել է «Ինչու՞ երկրաշարժը կարող է տապալել Թուրքիայի կառավարությունը» վերնագրով հոդված, որտեղ գնահատականներ է տվել նաև թուրք քաղաքագետ Քարաբեքիր Աքքոյունլուն։ Հեղինակը ներկայացնում է մի քանի հիմնական կետեր, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու կառավարությունը հայտնվել են դժվար կացության մեջ, քանի որ գալիք ընտրությունների համատեքստում երկրաշարժի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները հավուր պատշաճի չկատարելն ու համապատասխան պայմաններով չկառուցված բնակարանների համար պատասխանատվությունից հրաժարվելը բողոքի ալիք են բարձրացրել ողջ երկրով մեկ։

Որքան էլ իշխանությունը փորձում է դատական համակարգի, մամուլի ու խոսքի և այլ ազատություններ սահմանափակող լծակները պահել իր ձեռքին, ընդդիմադիրները կարողանում են կոալիցիոն ուժ ստեղծել։ Իսկ Էրդողանի ժողովրդականությունը սկսել է անկում ապրել տնտեսական ճգնաժամերի հետևանքով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ