Չհաջողվեց այն ժամանակ, չի հաջողվի և հիմա…

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Screenshot 2023-02-27 150025

35 տարի է անցել Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների կողմից հայերի զանգվածային ջարդից, անպատժելիությունը ավելի անսանձ է դարձրել թշնամուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«1988թ. փետրվարի 27-29-ին, Սումգայիթում հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, սպանվեցին, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին: Ադրբեջանը դրանով նպատակ ուներ Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում արժանապատվորեն և խաղաղ ապրելու քաղաքակիրթ պայքարը բիրտ ուժով ճնշել:

Այսօր էլ, չնայած Հաագայի միջազգային դատարանի արդար պահանջին՝ Ադրբեջանն արդեն 80-րդ օրն է, ինչ 120 000 հայ բնակչության փաստացի պահում է պատանդի կարգավիճակում՝ շարունակելով արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Արցախը հայաթափելու իր՝ պետականորեն ծրագրված քաղաքականությունը:

Չհաջողվեց այն ժամանակ, չի հաջողվի և հիմա…

Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը կանխելուն միտված միջազգային մեխանիզմների կիրառումն օրվա հրամայականն է:

Հ.Գ. Ծաղիկներ եմ խոնարհել Բաքվի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին»։

--00—ՅՄ