Ռուսաստանը չի պատաստվում դուրս գալ «Բաց երկնքի պայմանագրից»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News   

ՌԴ

Մոսկվան մտադիր է հետևել «Բաց երկնքի պայմանագրի» դրույթներին այնքան ժամանակ, քանի դեռ դրանք գոյութուն ունեն: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Մոտեցումը պետք է պրագմատիկ լինի: Քանի դեռ պայմանագիրն ուժի մեջ է, մենք մտադիր ենք ամբողջությամբ հետևել բոլոր իրավունքներին ու պարտականություններին, որոնք բխում են փաստաթղթից»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը պայմանագրի մյուս մասնակից գործընկերների հետ կքննարկի ԱՄՆ-ի՝ պայմանագրից դուրս գալու մասին հայտարարությունը։

Գրուշկոն հույս է հայտնել, որ պայմանագրի մյուս երկրները ևս բարեխղճորեն կմոտենան իրենց պարտականություներին:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու մտադրություն ունի և նշել, որ վեց ամիս անց ազատ կլինեն պարտականություններից: Որպես պատճառ նշվել է, որ «Ռուսաստանը չի պահպանում պայմանագրով նախատեսված պայմանները»: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ որոշումը կարող են փոխել, եթե Մոսկվան սկսի հետևել պայմանագրի դրույթներին ամբողջությամբ: Ռուսաստանը հերքել էր մեղադրանքները: