Ընդունելի չէ, որ ԼՂ ներկայացուցիչներն հայտարարում են՝ բանակցելու ոչինչ չունեն Բաքվի հետ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Անհասկանալի են Լեռնային Ղարաբաղից հնչող այն դիրքորոշումները, որոնք բացառում են Բաքվի հետ բանակցությունները, մյուս կողմից հիշատակման են արժանի Ստեփանակերտից հնչող այն ձայները, որոնք կարևորում են երկխոսությունը։ Այսօր այս մասին լրատվամիջոցների հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բրյուսելյան վերջին հանդիպման ընթացքում էլ ենք քննարկել Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը, բայց այս ողջ խոսակցության ընթացքում կա մեծ անվստահություն՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի նկատմամբ», - հավելեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ