Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Փաշինյան Պուտին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է՝ ԼՂ հարցով ձեռք բերված համաձայնությունները կողմերը կպահեն: Նման տեսակետ նա հայտնել է լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Եթե անենք այն ամենը, ինչ պայմանավորվել ենք, իսկ ես դեռ նշաններ չեմ տեսնում, որ ինչ-որ մեկը փորձում է խախտել պայմանավորվածությունը, բոլորը կշահեն: Մենք շփվում ենք մեր հայ գործընկերների հետ՝ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ես այսօր զրուցել եմ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Վստահ եմ, որ հայկական կառավարությունը հասկանում է իր պատասխանատվության չափը, հասկանում է, որ սա ստորագրել է՝ իր ազգի շահերը հաշվի առնելով, հուսով եմ՝ կպահպանվի այս համաձայնագրի ամբողջականությունը և կիրականացվի»,- ասել է Լավրովը:

Նա նաև նշել է՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ երեկ, իսկ այսօր ՀՀ ԱԳ նախարարն իր հետ զրույցում վստահեցրել են, որ մնում են հավատարիմ ԵԱՀԿ Մինսկի խմբին:

--00--ԱԹ