Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև ստարգրվել է 50․7 մլրդ դոլար արժողությմաբ պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

bf40a274-2caf-42a1-adc7-d77b13ab0af5 (1).jpg

Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) ստորագրել են 50․7 մլրդ դոլար արժողությամբ 13 տարբեր ոլորտներին առնչվող պայմանագրեր։ Կողմերը կխորացնեն համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, լոգիստիիկայի, էլեկտրոնային առևտրի, ֆինանսական,առողջապահության, սննդի, զբոսաշրջության, անշարժ գույքի, շինարարության, պաշտպանական արդյունաբերության, արհեսատական բանականության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Այդ մասին Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի օգնական Ջևդեթ Յըլմազը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄԷ կատարած այցի շրջանակներում ստորագրված 50․7 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրերը թող հաջողություն բերեն  մեր երկրին։ Բացի արտահանման և երկրաշարժի ֆինանսավորումից, շատ կարևոր քայլ կարվի միջազգային ներդրումային ոլորտում»։

--00—ԶՀ