ԱՄԷ-ն բժշկական օգնություն է տրամադրել առողջապահության ոլորտի շուրջ 1 մլն աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

հասարակական

ԱՄԷ-ն վերահաստատել է միջազգային համագործակցության ամրապնդմանն ու հումանիտար մոտեցմանուղղված իր հանձնառությունը՝ աջակցություն տրամադրելով առողջապահական ոլորտի ավելի քան մեկ միլիոն աշխատակիցների։

Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, օգնությունն իրենից ներկայացնում է ավելի քան 1000 տոննա անձնական պաշտպանիչ պարագաներ, բժշկական և սննդի օգնություն աշխարհի մի շարք երկրների,որտեղ տարածվել է համաճարակը (Covid-19):

Մեկնաբանելով այս ձեռքբերումը՝ Միջազգային համագործակցության հարցերով պետնախարար Ռիմ բինթ Իբրահիմ ալ Հաշեմին նշել է. «Հիմնադրման օրվանից ԱՄԷ-ն ձգտում է ամրապնդել այլ երկրների հետ համագործակցության և համերաշխության կապերը և գտնում է, որ բոլոր երկրները պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և հասնեն համերաշխության։Եվ ավելի քան մեկ միլիոն բուժաշխատողներինօգնություն տրամադրելը հաստատում է պետության օգնության ձեռք մեկնելու հանձնառությունը՝ անկախ կրոնից, ռասսայական պատկանելությունից կամ գաղափարախոսությունից»։

ԱՄԷ-ն համաճարակի բռնկումից ի վեր վիրուսների տարածումը կասեցնելու գլոբալ մարդասիրական ջանքերի խթանման գործում առաջատար երկրներից է։ Ինչպես նաև համարվում է տարածաշրջանում վիրուսի դեմ պայքարում օգնության խոշորագույն մատակարարը։

Ավելին, ԱՄԷ-ն համագործակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ` այդպիսով ևս փորձելով օգնություն տրամադրել այն երկրներին, որոնք փորձում են հաղթահարել համաճարակը։ Դուբայի միջազգային մարդասիրական քաղաքը (IHC), որն իր մեջ ներառում է մարդասիրական օգնության ամենամեծ պահեստները, օժանդակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վերջինիսկողմից տրամադրվող օգնությունների ավելի քան 80% -ը տարբեր երկրներ տեղափոխելու հարցում։

Արաբական Միացյալ Էմիրությունները տարբեր գլոբալ տվյալների բազաներում կիսվել է գենոմի հաջորդականության և մուտացիայի վերաբերյալ տվյալներով, այդ թվում՝ նաև Covid-19 գենոմի  Nexstrain բաց տվյալների բազայում, որի նպատակն է օգնել գիտնականներին աշխարհում  հետևել վիրուսի բռնկումների տարածմանը:

Էմիրությունները կշարունակի տրամադրել անձնական պաշտպանիչ պարագաներ, վիրուսի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաևկօժանդակի հետազոտություններին։

--0--ԿԿ