ԱՄԷ-ից Շիրակի մարզին հատկացվել է սննդային 70 փաթեթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

ԱՄԷ

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ Արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ մարզպետարանների հետ համագործակցությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող կարիքավոր ընտանիքներ ստացել են շուրջ 13 տոննա սնունդ։ Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզին հատկացվել է սննդային 70 փաթեթ, որը տրամադրվել է Հայաստանի կույրերի միավորման «Գյումրու ուսումնա-արտադրական ձեռնարկությանը»։