Թուրքիան ու ԱՄԷ-ն 13 համատեղ փաստաթուղթ են ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

 

տռռեգտեռգ

Երկօրյա պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հանդիպել է ԱՄԷ-ի թագաժառանգ, արքայազն Մուհամադ իբն Զաիդ Ալ Նահայանի հետ: Հանդիպման ավարտին կողմերը ընդհանուր առմամբ 13 փաստաթուղթ են ստորագրել:

Դրանք են՝ 

Փոխըմբռնման հուշագիր առողջապահության և բժշկական գիտությունների բնագավառում համագործակցության մասին, 

Փոխըմբռնման հուշագիր՝ կլիմայական փոփոխությունների դեմ գործողությունների ոլորտում համագործակցության մասին, 

Փոխըմբռնման հուշագիր արդյունաբերության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին, 

Փոխըմբռնման հուշագիր մշակութային ոլորտում համագործակցության մասին, 

Փոխըմբռնման հուշագիր ցամաքային և ծովային բեռնափոխադրումների ոլորտներում համագործակցության մասին,

Փոխըմբռնման հուշագիր գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին,

Փոխըմբռնման հուշագիր  երիտասարդության բնագավառում համագործակցություն մասին

Փոխըմբռնման հուշագիր Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին, 

Փոխըմբռնման հուշագիր, օդերևութաբանության ոլորտում համագործակցության մասին  

Արխիվային ոլորտում համագործակցության մասին արձանագրություն 

Լրատվամիջոցների և հաղորդակցության ոլորտներում համագործակցության արձանագրություն

Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ժողովներ սկսելու վերաբերյալ մտադրությունների հուշագիր  Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին նախարարների համատեղ հայտարարություն:

Հիշեցնենք, որ 2021թ.-ի 21-ին  Էրդողանն  Անկարայում ընդունել էր Նահայանին։ Դա թագաժառանգի և ԱՄԷ ամենաազդեցիկ պետական գործչի առաջին այցն էր Թուրքիա 2012 թվականից ի վեր։

--00--ՍԳ