Արցախում հանրային տրանսպորտի աշխատանքը վտանգված է. ԱՀ ՏԿԵՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news

դդ

Արցախի շրջափակումը չշրջանցեց նաև ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համակարգվող ոլորտները: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` հուլիսի  19֊ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՀ ՏԿԵ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը:

«Մենք ինչ-որ տեղ եղանք  դիմակայման  առաջամարտիկը. երբ  2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի այսպես կոչված էկոակտիվիստները փակեցին կյանքի ճանապարհը, առաջին հարվածը հասցվեց տրանսպորտի(Ստեփանակերտ-Երևան, Երևան-Ստեփանակերտ,  Մարտակերտ-Երևան, Մարտունի-Երևան և այլ երթուղիներով) ոլորտին։ Իրավիճակն ավելի խորացավ էներգետիկայի բլոկում, երբ հունվարի 12-ին  Ադրբեջանն ինչ-ինչ հանգամանքներում խափանեց  Հայաստանից Արցախին էլեկտրաէներգիա մատակարարող բարձրավոլտ օդային գծի աշխատանքը, և  հոսանքազրկվեց  Արցախի Հանրապետությունը`  փաստացի անցնելով սեփական խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին էներգիայի արտադրությանը և սպառմանը: Ճգնաժամը սաստկացավ, երբ մարտի 21-ին Ադրբեջանը դադարեցրեց Արցախի գազամատակարարումը, և այս առումով մենք հերթական  սուր հարվածը ստացանք` այն իմաստով, որ գազով աշխատող հիմնարկ֊ձեռնարկությունները ստիպված գործունեությունը շարունակեցին  էլեկտրաէներգիայի հաշվին`  բնականաբար, ունենալով հետևանքներ։ 

Շոշափելի վնասներ է  կրել նաև հեռահաղորդակցության  և կապի ոլորտը»,-մանրամասնել է Վ. Հարությունյանը` հավելելով, որ անում են հնարավորը բոլոր ճյուղերում քաղաքացիների հոգսը քիչ թե շատ թեթևացնելու համար:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ