Արցախում բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է. ՏԿԵՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

նկար

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է.

«Պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է:

Բնակարանները քաղաքացիները վարձակալել են ԱՀ բոլոր շրջաններում:

  • Վարձավճարների փոխհատուցման ուշացումները կապված են պայմանագրերի մեծ քանակի և քաղաքացիների կողմից կրկնակի պայմանագիր կնքելու հետ, որն ավելի է բարդացնում աշխատանքը:
  • Հունվար ամսվա վարձավճարի փոխհատուցումները շարունակվում են, որի ավարտից հետո կիրականացվի փետրվար ամսվանը:
  • Պայմանագրերը լուծելու դեպքում առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայանալ նախարարություն:

Ծրագրի մասին

  • Ծրագրի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ, որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով դարձել է ոչ պիտանի:
     
  • Ծրագրի իրականացումը ուժի մեջ է մտնում պայմանագիրն ստորագրելու օրվանից սկսած և գործում է անորոշ ժամկետով:
     
  • Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ԱՀ Կառավարության շենք):

Անհրաժեշտ փաստաթղթերի և փոխհատուցման մասին առավել մանրամասն՝ այստեղ»:

--00—ԼՄ