«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար «Հոգևոր դաս» է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news

քկծ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի բակում հոգևոր հայր Տեր Առնակ քահանա Հարությունյանի ձեռամբ իրականացվել է աստվածաշնչյան թեմայով հոգևոր դաս ազատազրկված անձանց համար, հայտնում են Քրեակատարողական ծառայույունից։

Տեր Առնակ քահանան ներկայացրել է Աստվածաշունչը, Նոր կտակարանը, ծանոթացրել Կտակարանի կանոնին, լեզվին, թարգմանությանը, մանրամասն մեկնաբանել է չորս Ավետարանների խորհուրդներն ու մեկնությունները։ Այնուհետ ներկաների հետ կատարել է Տերունական աղոթքը և օրհնել նրանց՝ հընթացս ծանոթացնելով նաև աղոթքների իմաստի ու նշանակության մասին։ 

քկծ

Հատկանշական է, որ ներկա են եղել նաև օտարազգի դատապարտյալներ, որոնք, անկախ իրենց կրոնական պատկանելիությունից, միացել են հոգևոր միջոցառմանը և աղոթքներին։

Միջոցառման ավարտին Տեր Առնակ քահանայի և ներկաների միջև տեղի է ունեցել բուռն երկխոսություն կրոնի, քրիստոնեության և, առհասարակ, հոգևոր կյանքի մասին։ 

--00—ՍՊ