Արցախում պաշարման մեջ են հայտնվել նաեւ Մեծ Հայրենականի վետերաններ՝ բոլորը գրեթե 100 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news

գգ

Արցախում շրջափակման ու պաշարման մեջ են հայտնվել նաեւ Մեծ Հայրենական պատերազմի մի քանի վետերաններ՝ բոլորը համարյա 100 տարեկան, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը․

«Վերջերս հանդիպեցի նրանցից մեկին: Պապը զարմանալի խոսքեր ասաց: Նա պատմեց, որ կռվել է Ստալինգրադում, Կուրսկի տակ, գրավել Բեռլինը, բայց երբեք չի պատկերացրել, որ իր կյանքի վերջում կարող է սովից մեռնել։ Բայց նույնիսկ այդքան մեծ տարիքում և դժվարին իրավիճակում ազատարար զինվորը մտածում է ոչ թե իր, այլ իր ծոռների, իր վիրավոր երկրի մասին, որն այնքան շատ բան արեց շագանակագույն ժանտախտը հաղթելու համար և այն իրավիճակի մասին, որում այսօր հայտնվել է աշխարհը: Այո, շատ հետաքրքիր ուղերձ է աշխարհին»,- գրել է Բաբայանը։ 

--00—ՍՊ