Ամեն պահի հնարավոր է լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսվի․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում հակառակորդի ակտիվացումը նորություն չէ։ Այն պարբերաբար կրկնվում է։ Լայնամասշտաբ ռազմական գործողություններ յուրաքանչյուր պահի կարող են տեղի ունենալ։ Ներկայումս համապատասխան տվյալներ չկան այդպիսի կանխատեսում անելու համար, ինչը, սակայն, չի նշանակում, որ մենք չպետք է պատրաստ լինենք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Բաբայանի խոսքով՝ հակառակորդը պատերազմ կսկսի, եթե աշխարհաքաղաքական վակուում լինի, իսկ պատերազմ սկսել, առանց գերտերությունների ու տարածաշրջանային շահերը հաշվի առնելու, շատ վտանգավոր է,- կարծում է նա։

«Մենք պետք է պատրաստ լինենք, որ դիպուկահարներ կարող են աշխատել, նոր փորձեր լինել։ Ամենավերջին զարգացումները պետք է հաշվի առնել և ուժեղացնել անվտանգային համարագը ու համախմբվել»,- ասել է Արցախի նախագահի խորհրդականը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ