Արտակարգ դեպք՝ Ղրիմի կամրջի վրա. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news

Screenshot_3

Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել: Միջադեպը տեղի է ունեցել ՌԴ Կրասնոդարի երկրամասի 145-րդ հենակետի շրջանում․  կամրջի երկայնքով երթևեկությունը դադարեցվել է։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հայտարարության համաձայն, Ղրիմի կողմից վնասվել է Ղրիմի կամրջի հատվածում գտնվող ճանապարհահատվածը:

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսիոնովը խորհուրդ է տվել խուսափել կամրջով երթևեկելուց և այլ երթուղիներ ընտրել:

--00—ՅՄ