ԱԻՆ-ը հորդորում է լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News 

ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփ տեղեկություններ է ներկայացնում նախորդ շաբաթ գրանցված դեպքերի վերաբերյալ:

«Օգոստոսի 10-16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 615 դեպք, որից 339-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 232 հրդեհի, երկու փլուզման, մեկ քարաթափման, երկու ջրահեղձման, երկու որոնողափրկարարական, 11 ինքնասպանության փորձի, 29 օձի հայտնաբերման դեպք, 76 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 146 կենցաղային կանչ. տուժել է 128 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է ինը քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման 14 դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ութ մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 26 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները»,- հայտնում են ԱԻՆ-ից:

--00--ԱԹ