Պահանջում եմ արագացնել Ֆրանսիայի կողմից սպառազինությունների մատակարարումը ՀՀ-ին. Սենատի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

e822c16c-cfbe-4338-8497-ce79a01de4c7.jpg

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին։

«Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան՝ ապահովելու նրա անվտանգությունը»,- գրել է Լարշեն Twitter-ում` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո։

--00—ԶՀ