Պատերազմի ընթացքում եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք ՀՀ–ին չի պատկանել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

default.jpg

Պատերազմի ընթացքում եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք ու ամբողջությամբ ՀՀ–ին չեն պատկանել։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե արդյո՞ք խոսքը իսկանդերի մասին է, վարչապետը պատասխանեց. «Ես դրա մասին հանդիպման փակ հատվածում կխոսեմ»։ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց զենքին վերաբերող բոլոր մյուս հարցերը քննարկել փակ ռեժիմով։

--00—ԶՀ