Սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրները մեծամասամբ կարգավորվել են. ՊՆ․ Ազատություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

հհ

Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայնտնում են Պաշտպանության նախարարությունից՝ չհստակեցնելով՝ արդյոք խոսքը 400 միլիոն դոլարի շրջանակում իրականացված մատակարարումների մասին է:

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով դժգոհում էին, թե Ռուսաստանին միլիոնավոր դոլարներ են փոխանցել, սակայն այդպես էլ զենք չեն ստացել:

Ռուսաստանի դեսպանը, մինչդեռ, մեկ ամիս առաջ պնդել էր, թե ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Երևանի և Մոսկվայի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերը ավարտվել են ժամանակին:

Իշխանական պատգամավորները միայն վերջերս հայտնեցին, որ Ռուսաստանն արդեն մատակարարումներ է իրականացնում: Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը մոտ մեկ շաբաթ առաջ էր «Ազատության»-ն ասել, որ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է:

--00—ԼՀ