Ղազախստանը հերքում է Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

աշխարհ

Ինչպես հայտնում է stopfake.kz կայքը, Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը հերքել է որոշ ԶԼՄ-երում հայտնված այն տեղեկությունը, որ Ղազախստանը սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին: 

«Ղազախստանը հավատարիմ է միջազգային հանրության առաջ իր բոլոր պարտավորությունների կատարմանը և մտադրություն չունի սպառազինել այլ երկրների»,- ասված է  գերատեսչության հայտարարության մեջ:

--0--ԿԿ