Հաագայի դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը Լաչինի միջանցքի վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

default.jpg

Արդարադատության միջազգային դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու ապահովել անարգել մուտքը Լաչինի միջանցք: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Դատարանի որոշումը, որը հստակ է և չի փոխվել 2023 թ․ փետրվարի 22-ից ի վեր, պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց տեքստի որևէ շահարկումների և կեղծ մեկնաբանությունների»,- գրել է Բադալյանը:
--00—ԶՀ