Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 բուժառու, 15 բուժառու էլ կվերադառնա Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

1110721.thumb_.jpg

Այսօր Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու ուղեկցողների հետ միասին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 15 բուժառուների ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։