Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը կկայանա Բրյուսելում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news

b33b39a0-4193-4a98-acfc-de9c507e5f4b.jpeg

Բրյուսելում առաջիկայում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, որի շրջանակներում կայանալու է հանդիպում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարաների և հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը։ Հանդիպման օրակարգային թեման լինելու է Շվեդիայի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին։ Այս մաին հայտնում է Ermenihaber.am-ը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիան ներկայացնելու են արտգործնախարար Հաքան Ֆիդանը,  ազգային հետախուզության ծառայության ղեկավար  Իբրահիմ Քալընը, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։

Թուրքիան դեռևս համաձայնություն չի տալիս, որ Շվեդիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, սկանդինավյան երկրի առջև առաջ քաշելով մի շարք պայմաններ։ Ի սկզբանե Ֆինլանդիան ու Շվեդիան միասնական հայտ էին ուղարկել  ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար, սակայն պաշտոնական Անկարան պարտադրեց, որ այդ երկրների հայտերն առանձին ներկայացվեն։  Այնուհետև  Անկարան հաստատեց Ֆինլանդիայի հայտը, սակայն Շվեդիաինը՝ ոչ, քանի որ ըստ Անկարայի Շվեդիան չի կատարել թուրքական կողմի մի շարք պահանջներ։

--00—ԶՀ