Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան չի համաձայնի, որ Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Էրդողան Ֆինլանդիա Շվեդիա ՆԱՏՕ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի համաձայնի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Տեղեկություններ կան, որ ահաբեկիչներին մեզ չեն հանձնի։ Մենք «այո» չենք ասի այս երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելուն»,-նշել է Թուրքիայի նախագահը:

Մայիսի 15-ին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի և շվեդ ժողովրդի անվտանգության վրա։

--00--ԱՀ