Սումգայիթում շարունակվում է առևանգված երկու հայ զինծառայողների դատը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

4bcac85e-b6b4-4feb-9936-95297bd9ae78.jpg

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է Շիկահողի դիրքերից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը։ Այս մասին գրում է «Ազատուոյունը»։

Դատարանում կրկին ընթերցվել են մեղադրյալների իրավունքներն ու պարտականությունները։

Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը մեղադրվում են Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ծանր հանցագործություններ կատարելու մեջ:

Հայկական կողմի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ ադրբեջանական զինված խումբը մայիսի 26-ին հատել է Հայաստանի սահմանը և առևանգել զինծառայողներին: Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և երկու զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

--00—ԶՀ