Բաքվում ընթանում է Վիգեն Էուլջեկջյանի դատավարությունը․ հայ ռազմագերին ցուցմունք կտա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

․

Բաքվի ռազմական դատարանում ընթանում է հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկջյանի դատավարությունը։ Նրան մեղսագրվում է «ահաբեկչական գործունեության» հետ կապված քրեական հոդված։

Նիստի ընթացքում դատախազը կներկայացնի մեղադրական եզրակացությունը։ Հայ ռազմագերին ցուցմունք կտա։

Տեղեկացնենք, որ Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքյանը (ծնվ. 1979 թ.) մեղադրվում է որպես վարձկան ռազմական գործողություններին մասնակցելու մեջ: Դրա համար հիմք է հանդիսացել գերեվարվածի քաղաքացիությունը:

--00--ԱՀ