Խորեն Հովհաննիսյանի անվան նորակառույց ֆուտբոլի ակադեմիան շուտով կհանձնվի շահագործման. ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

3888b538-859d-4a19-b1bc-9be1be43dfef.jpg

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է հայկական ֆուտբոլի լեգենդ, 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան նորակառույց ֆուտբոլի ակադեմիա:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը լեգենդար ֆուտբոլիստի հետ շրջել է նոր կառուցվող ակադեմիայում, ծանոթացել ենթակառուցվածքներին ու իրականացվող աշխատանքներին:
Ակադեմիայում գրեթե ավարտվել են խաղադաշտի, հանդերձարանների կառուցման, ինչպես նաև ենթակառուցվածքների ներքին հարդարման աշխատանքները:
Ակադեմիան շուտով կհանձնվի շահագործման:

--00—ԶՀ