Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 69-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

խհ

Հայկական ֆուտբոլի լեգենդ, ՀՖՖ նախագահի խորհրդական Խորեն Հովհաննիսյանն այսօր՝ հունվարի 10-ին, նշում է իր ծննդյան 69-րդ տարեդարձը: Այս մասին հայտնում է  armsport.am-ը։

Հովհաննիսյան Օլիմպիական խաղերի  բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող,  ԽՍՀՄ արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության մասնակից։ ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 37 խաղ, խփել  է ութ գոլ։

Ճանաչվել է Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։

Խորեն Հովհաննիսյանը 1975-ից 1985 թվականներին հանդես է եկել Երևանի «Արարատում» , որի կազմում անցկացրել է 295 խաղ և դարձել է 93 գոլի հեղինակ: 1975 թվականին «Արարատ»-ի կազմում դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, իսկ 1976-ին ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մեդալակիր: Հինգ անգամ հայտնվել է առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում:

1975 թվականին ճանաչվել է մրցաշրջանի լավագույն նորեկ, իսկ 1982 թվականին նրա խփած գնդակը Աշխարհի առաջնության ԽՍՀՄ – Բելգիա խաղում ճանաչվել է Մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլ:

--00—ԼՀ