Հենց Երևանն է Բաքվին իրավունք տալիս ոչնչացնել Արցախն ու մասնատել Հայաստանը. Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունը, թե ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, հնարավորություն է տվել Բաքվին սկսել այնտեղ ոչնչացման քաղաքականություն, փակել միջանցքը, առաջացնել հումանիտար ճգնաժամ։ Այդ մասին 24News-ի "Регион и мы" ռուսալեզու հաղորդման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Ըստ մեր զրուցակցի, Հայաստանի իշխանությունները փորձում են Թուրքիային ու Ադրբեջանին ցույց տալ, թե «մենք այլևս հայ չենք, հրաժարվել ենք մեր ինքնությունից», սակայն Բաքվում և Անկարայում չեն մոռանում մեր հայ լինելը ու շարունակելու են հայկական էթնոսի ոչնչացման քաղաքականությունը, որովհետև ցանկանում են «թուրքական աշխարհ» կառուցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ