ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news

27905456_360_9_1485_642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 16-ին՝ ժամը 00:15-00:20-ը ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

--00—ՅՄ