Նիկոլի «կադաստրի թուղթը» հիմարություն է, նա երկրի մահվան վկայականն է բերում. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Նիկոլի «կադաստրի թուղթը» հիմարություն է, նա երկրի մահվան վկայականն է բերում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է Արցախ պետությունը, իսկ Հայաստանը՝ ամորձատում։ Ըստ նրա՝ իշխանությունը բացում է երկրի դարպասները և զիջում ամեն ինչ։ Աշոտյանի կարծիքով, 2020 թ․-ի պատերազմից հետո հայկական կողմը բազմաթիվ այլընտրանքներ ուներ, կարելի էր շատ քայլեր ձեռնարկել աղետալի այս վիճակից խուսափելու համար, բայց դրա համար նախ անհրաժեշտ էր չեզոքացնել պարտության հիմնական պատճառը՝ Նիկոլ Փաշինյանին։

Աշոտյանի պնդմամբ, հիմա էլ ամեն ինչ անդառնալի չէ, քանի որ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ իշխանության քաղաքականության հետ, մարդիկ համաձայն չեն Արցախը հանձնելու հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ