Նիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի զարմացեք, որ "դրսից" բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին:

Դեռ ընտրություններից առաջ եմ մի քանի անգամ հրապարակավ ասել, որ նրանց անցկացման փաստը արտաքին քաղաքական կոնսենսուս էր Հայաստանում իրավիճակը կայունացնելու և գոլորշին թողնելու համար:

Դրսից որոշել են ընտրություններ - ներսից ժողովուրդը քվեարկեց - դրսից ողջունում են:

Ամեն ինչ շատ պարզ էր և կանխատեսելի:

Ավելին, գրեթե բոլոր ուժային կենտրոնները գերադասեցին գործ ունենալ իրենց համար խնդիրներ չստեղծող և կզած կապիտուլյանտի հետ, քան ազգային, պատրիոտիկ ուժերի հետ, որոնք կարող էին խառնել գերտերությունների ծրագրերը տարածաշրջանում:

Նիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից:

Սակայն խիզախություն ունենանք ընդունելու և խոստովանելու նաև սեփական մեղքը և սխալները:

Իսկ Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է և վերջ»։

--00--ԱՀ